Jump to content

Ալեքսանդր Դեբլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Դեբլեր
Ծնվել էնոյեմբերի 17, 1908(1908-11-17)
ԾննդավայրԽարկով, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 28, 1981(1981-11-28) (73 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ալեքսանդր Դեբլեր (ռուս.՝ Александр Адольфович Деблер, նոյեմբերի 17, 1908(1908-11-17), Խարկով, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 28, 1981(1981-11-28), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Խարկովում։ 1926 թվականին ավարտել է Օմսկի մանկավարժական տեխնիկումը։ 1929 թվականին ընդունվել է Լենինգրադի Վխուտեմասի գեղանկարչական ֆակուլտետ։ Սովորել է Սեմյոն Աբուգովի, Ալեքսանդր Սավինովի և Կուզմա Պետրով-Վոդկինի մոտ։ 1937 թվականին ավարտել է ինստիտուտը Ալեքսանդր Սավինովի արվեստանոցում` գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ձկնորսների լողը» նկարը[1]։ 1937 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ և ժանրային նկարներ։ 40 տարի դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, ունեցել է պրոֆեսորի կոչում, 1957 թվականից եղել է գեղանկարչական ֆակուլտետի դեկանը[2]։ Ամուսնացած է եղել նկարչուհի Լիդիա Շարլեման-Նովոսադի (1915-1963 թվական) հետ։

Մահացել է 1981 թվականի նոյեմբերի 28-ին, Լենինգրադում, 74 տարեկան հասակում։

Ալեքսանդր Դեբլերի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի և արտերկրի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.44.
  2. Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. Г—И. Т.9.. СПб., Palace Edition, 2000. С.64.
  • Александр Иванович Савинов. Письма. Документы. Воспоминания. Л., Художник РСФСР, 1983. С.7, 79, 87, 284, 294, 296.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.13, 356, 359.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.44.
  • Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. Г—И. Т.9.. СПб., Palace Edition, 2000. С.64.